
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 23-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով և հիմք ընդունելով ժառանգության վկայագիրը և ՀՀ Երևան քաղաքի Անդրանիկի փողոց թիվ 103/5 հասցեի բնակիչ Արտաշես Ալավերդյանի 2021 թվականի հունվարի 18-ի թիվ 140 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում գտնվող 0.12 հա հողամասին, հողամասի վրա առկա 216,6քմ բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ, 33-րդ փողոց թիվ 2:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ գյուղում գտնվող 0.0803 հա հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Խնձորեսկ, Կուրաթի կետ թաղամաս, 6-րդ փողոց, թիվ 14 տնամերձ հողամաս:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2021թ. հունվարի 19
ք. Գորիս