Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

 

08.11.2019թ.

ՈՐՈՇՈՒՄ 805-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24) կետով, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրեքի 13 հոդվածի 1-ին և 2.2-րդ մասերով,  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի թիվ 12-Ն հրամանի 4, 8.1, 8.2, 8.3 և 8.4 կետերի պահանջները և Գորիս համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N-739-Ա որոշումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

1.Հաստատել համակարգչի միջոցով ընտրված ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության ատեստավորման հանձնաժողովի կազմը.

1)Մենուա Հովսեփյան՝ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ

2) Գարեգին Փարսյան՝ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ

3)Նարեկ Օրդյան՝ Գորիս համայնքի ավագանու անդամ

4)Կարեն Մանուչարյան՝  ՀՀ Սյունիքի մարզպետարանի Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության գլխավոր մասնագետ

5) Գեւորգ Գրիգորյան` ՀՀ Սյունիքի մարզպետարանի Սիսիանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության առաջատար մասնագետ

6)Քրիստինե Հարությունյան ՝ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի թիվ 2 հիմնական դպրոցի ՄԿԱ, հայոց լեզու և գրականության ուսուցչուհի 

2. Հանձնաժողովի նիստերի տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար համայնքի ղեկավարի լիազորված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր   մասնագետ՝ Աննա Դավթյանին:

3. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

2019թ. նոյեմբերի  08

ք. Գորիս