
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 754-Ա
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԹԻՎ 1 ԵՎ 2 ԵՐԹՈՒՂՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՈՂ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐԸ ՓՈԽԱՐԻՆԵԼ ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀԱՄԱՐԺԵՔ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍՆԵՐՈՎ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35 և 44 հոդվածներով, <<Տրանսպորտի մասին>> ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762-Ն որոշմամաբ հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցութային հանձնաժողովի 16 հոկտեմբերի 2019 թվականի արձանագրությունը և Վարդգես Պետրոսյանի 10 հոկտեմբերի 2019 թվականի թիվ 2873 դիմումը:
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
Թույլատրել «Վարդգես Պետրոսյան» ԱՁ-ի տնօրեն` Վարդգես Պետրոսյանին թիվ 1 և 2 երթուղում սպասարկվող միկրոավտոբուսները փոխարինել մեկ ուրիշ համարժեք միկրոավտոբուսներով:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. հոկտեմբերի 16
ք. Գորիս