
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 82-Ա
ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ ԹԱԹՈՒԼ ԱՐՇԱՎԻՐԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՈՐԴՈՒՆ՝ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԴԱՎԻԹ ԹԱԹՈՒԼԻ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 17-րդ կետի, 35-րդ և 40-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը սահմանելու մասին 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 1419-Ն որոշումը, անչափահաս Դավիթ Թաթուլ Թադևոսյանի օրինական ներկայացուցիչ Սվետլանա Մարգարյանի դիմումը և հիմք ընդունելով Գորիսի համայնքապետարանի Սոցիալական և բնակարանային ուսումնասիրության հանձնաժողովի 24.02.2021թ. արձանագրությունը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Վայոց Ձորի մարզի Զառիթափ համայնքի Զառիթափ գյուղի 14 փողոցի 1-ին փակուղի թիվ 3/1 հասցեի նախկին բնակիչ, մահացած զինծառայող (մահացել է զինվորական ծառայության ընթացքում՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության 2020 թվականի փետրվարի 26-ի թիվ 36/202 տեղեկանք) Թաթուլ Արշավիրի Թադևոսյանի որդուն անչափահաս՝ Դավիթ Թաթուլի Թադևոսյանին ծնված 22.05.2017թ., որպես բնակարանի կարքավոր վերցնել հաշվառման բնակարանային պայմանները բարելավելու համար: 2. Աշխատակազմի քարտուղարին` ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2021թ. փետրվարի 24
ք. Գորիս