Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

 

16.09.2019թ.

ՈՐՈՇՈՒՄ 687-Ա

<<ԴՈՒ ԳԻՏԵՍ>> ՆԱԽԱԳԾԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈԻ ՀԱՄԱՐ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ և 46-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի 2019 թ.-ի սեպտեմբերի  13-ի թիվ  06/05618-2019  գրությունը. 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

1. Ապահովել 2019 թվականի սեպտեմբերի 16-ին Երևան քաղաքում  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ նախատեսվող  <<Դու գիտես>> նախագծին Գորիս համայնքի մասնակից աշակերտներ՝ Աստղիկ Նարինյանի (Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց), Արկադի Դավթյանի (Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց) և պատասխանատու ուսուցիչ Անուշիկ Բադասյանի (Գորիսի թիվ 2 հիմնական դպրոց) ուղևորափոխադրումը Գորիս- Երևան և հակառակ ուղղությամբ:

2. Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

2019թ. սեպտեմբերի  16

ք. Գորիս