Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

 

22.02.2021թ.

ՈՐՈՇՈՒՄ 79-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ Հ. ՍԱՀՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆՆ ՈՒ ՊԱՐԻՍՊՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ, 42-րդ հոդվածներովՀայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածովՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 8 եզրակացությունն ու ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Հ. Սահյան փողոց թիվ 1 հասցեի բնակիչ Վարդան Մկրտչյանի 2021 թվականի փետրվարի 19-ի թիվ 765 դիմումը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

  1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Հ. Սահյան փողոց թիվ 1 հասցեում Վարդան Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասում մինչև 2001թ. մայիսի 15-ը ինքնակամ կառուցված 80,4քմ մակերեսով բնակելի տունն ու 4,9քմ մակերեսով պարիսպը, որի պահպանումը  չի խախտում այլ անձանց իրավունքներն  և  օրենքով պահպանվող շահերը  կամ  վտանգ  չի  սպառնում քաղաքացիների կյանքին  ու առողջությանը, որ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոների էական խախտումներով չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել Վարդան Մկրտչյանի սեփականությունը:
  2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

2021թ. փետրվարի  22

ք. Գորիս