
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 682-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետով և հիմք ընդունելով Գորիս համայնքի Հարթաշեն գյուղի 3-րդ փողոց թիվ 19 հասցեի բնակչուհի Սվետլանա Ղազարյանի 2019թ. սեպտեմբերի 11-ի թիվ 2578 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Արմեն Սարգսյանին, Սվետլանա Ղազարյանին և Աշոտ Սարգսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, գյուղ Հարթաշեն, 3-րդ փողոց թիվ 14 տուն»:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 16
ք. Գորիս