Երկայնակի Տպել
Լայնակի


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ 
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

գիծ

 

16.10.2019թ.

ՈՐՈՇՈՒՄ 752-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 31/4 ՀԱՍՑԵԻ 14.8ՔՄ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ԱԼԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՕՀԱՆՋԱՆՅԱՆԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  Հողային օրենսգրքի  67-րդ և 70–րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 13-րդ կետի գ ենթակետը, 22-րդ և 23-րդ կետի դրույթները, Գորիսի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 55-Ա որոշման 8-րդ կետը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի «Հողամասերի՝ աճուրդով վաճառքի արդյունքների մասին» թիվ 6 արձանագրությունը, ըստ որի 15.10.2019թ. Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Արզումանյան փողոց թիվ 31/4 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Ալիկ Արամայիսի Օհանջանյանը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`

  1. Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արզումանյան փողոց թիվ 31/4 հասցեում գտնվող 14,8քմ բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատեսքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս /ծածկագիր`09-003-0003-0195, վկայական N07082019-09-0016/, հասարակական շինություն կառուցելու նպատակով օտարել Ալիկ Արամայիսի Օհանջանյանին /ք. Գորիս, Սևյան 1/4, անձ. AN0325599, տրվ. 16.01.2013թ., 032/` այսուհետ Գնորդ:
  2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 47000 /քառասունյոթ հազար/ ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին:
  3. Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ Վ.Պողոսյանին հողատարածքի  համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Գորիս համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
  4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
  5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                    Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

 

2019թ. հոկտեմբերի  16

ք. Գորիս