
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 84-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ և 55-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ն. Խնձորեսկ գյուղի 7 փողոց թիվ 5 հասցեի բնակիչ Ռաֆիկ Դիլանչյանի 2021 թվականի փետրվարի 24-ի թիվ 817 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Ռաֆիկ Դիլանչյանին և Նվարդ Բուդաղյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող անշարժ գույքին տրամադրել նոր հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Ներքին Խնձորեսկ, 7-րդ փողոց թիվ 5 :
2․ Չեղյալ համարել նախկինում տրված ՀՀ Սյունիքի մարզ Ներքին Խնձորեսկ համայնք, փողոց ԿՃԹ-4փ. 7տուն 5 բն.տուն հասցեն :
3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2021թ. մարտի 01
ք. Գորիս