
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 683-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետը և հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 54-Ա որոշման 2-րդ կետը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող 128.6քմ մակերեսով հողատարածքին տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, քաղաք Գորիս, Մ. Մաշտոցի փողոց թիվ 66/1 հողամաս»:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 16
ք. Գորիս