
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 680-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ կետով, հիմք ընդունելով ժառանգության վկայագիրը (ժառանգական գործ N167) և Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 3-րդ փողոց թիվ 27 հասցեի բնակիչ Ռաֆայել Խաչատրյանի 2019 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 2580 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Ռաֆայել Խաչատրյանին, Հասմիկ և Հարութ Խաչատրյաններին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող տնամերձ հողամասին տրամադրել հասցե՝ «Գորիս համայնք, գյուղ Վերիշեն, 13-րդ փողոց, 3-րդ նրբանցք, թիվ 7/1 տնամերձ հողամաս»:
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2019թ. սեպտեմբերի 13
ք. Գորիս