
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 81-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման 29-րդ, 50-րդ և 51-րդ կետերով, հիմք ընդունելով ժառանգության վկայագիրը (ժառանգական գործ N40) և ՌԴ քաղաքացի Արամ Մկրտչյանի 2021 թվականի փետրվարի 22-ի թիվ 786 դիմումը
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն գյուղում գտնվող 09-096-0112-0002 կադաստրային ծածկագրով 0.017 հա հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Վերիշեն 3-րդ փողոց թիվ 40/1 :
2. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ Ա. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2021թ. փետրվարի 23
ք. Գորիս