
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՈՐՈՇՈՒՄ 29-Ա
2020-2021 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՓՈՒԼԻՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 01 //00333-2021 գրությունը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ`
1. Ապահովել 2020-2021 ուսումնական տարվա դպրոցականների թվով 16 առարկայական օլիմպիադայի մարզային փուլին Գորիս համայնքի հանրակրթական դպրոցների աշակերտների ուղևորափոխադրումը Գորիս-Կապան-Գորիս ուղղությամբ՝ համաձայն ներկայացված ժամանակացույցի:
2.Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
|
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
2021/22/01
Ք.Գորիս
will my husband cheat again
site women who cheated