Այսօր: Երեքշաբթի, 19 Մարտի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 964
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
ԶԼՄ-ները մեր մասին
 
04/08/2014
ԳՈՐԻՍԸ ԿԴԱՌՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԷԿՈ-ՔԱՂԱՔԸ

Էկոլոգների 92 թվականի Ռիոյի հավաքին իշխանությունները վերապահումով մոտեցան: Բնապահպանները նախազգուշացնում էին սպասվող էկոաղետի մասին, և ժամանակն ապացուցեց, որ նրանց մտահոգությունը զուր չէր: Հայաստանը ավելի ուշ միացավ էկոշարժմանը: Միջգերատեսչական հանձնաժողովը 1 տարի առաջ է ստեղծվել: Կարինե Դանիելյանը վստահեցնում է` թղթի վրա ամեն ինչ հարթ է գնում: Կառավարությունն ընդունել է բնապահպանների 11-կետանոց առաջարկը:

 

Սողանքների ակտիվացումը պատահական չի համարում: Թափոնների հարցն էլ լուրջ է: 19 փակ պոչամբար արդեն լցված են Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերով: Իսկ ընդերքից ստացվող գերշահույթից երկրին չնչին տոկոսներ են հասնում: Հանքարդյունաբերությունը վտանգում է նաև ջրային ռեսուրսները: Սա մի կողմից, մյուս կողմից էլ ջրային պաշարների անխնա օգտագործումն է:

 

Ստորգետնյա ջրերը նույնպես պակասել են: Մինչդեռ փորձագետն ընդգծում է, որ Հայաստանի խմելու ջրի 95 տոկոսը հենց ստորգետնյա պաշաներից է հավաքվում: Քնարիկ Հովհաննիսյանը չի մոռանում նաև ձկնաբուծարանների մասին: Դեմ չէ դրանց շահագործմանը, բայց չափավոր:

 

Ճար կա, ճար անող չկա: Ամփոփ այսպես է բնորոշում իրավիճակը Քնարիկ Հովհաննիսյանը: Կառավարությանն առաջարկել են լուծման տարբերակներ, սպասում են գործողությունների: Ռազմավարական ծրագրում է նաև էկոքաղաքների ստեղծումը: Պիլոտային ծրագրի համար Գորիսն է ընտրվել: Երևանում առայժմ կսահմանափակվեն էկոհամայնքով:

 

էկոգործողությունների ռազմավարական ծրագրին հետևելու է միջգերատեսչական հանձնաժողովը: Բնապահպանները նկատում են, առաջին անգամ է, որ այդպիսի հանձնաժողովում գերակշռում է հասարակական սեկտորը:

http://www.armnewstv.am/
http://www.armnewstv.am/news/32082

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner