Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1372
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 600-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2019 թվականի N 600-Ա

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ «ԳՈՐԻՍԻ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ՍԵՐՄՆԱՎՈՐՄԱՆ ԿԱՅԱՆ» ՓԲԸ-Ի ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 118-րդ հոդվածի 4-րդ կետով, համաձայն ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հաստատված կարգի 29 և 48-րդ կետերի, հաշվի առնելով «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» փակ բաժնետիրական ընկերության սեփականատերի 2018թ. հունիսի 28-ի թիվ 1688 դիմում

1. Վերականգնել Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող,  գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայանի զբաղեցրած սպասարկման հողամասի նկատմամբ «Գորիսի գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման կայան» ՓԲԸ-ի հողօգտագործման իրավունքը՝ 0,2238 հեկտար հողամասի չափով :

2. Սույն որոշման 1-ին կետով նշված 0,2238 հեկտար մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության «գյուղատնտեսական արտադրական» հողամասին տրամադրել հետևյալ հասցեն «ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս համայնք, գյուղ Վերիշեն, 6-րդ փողոց թիվ 1 հողամաս»:

3. Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(644.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner