Այսօր: Երեքշաբթի, 10 Դեկտեմբերի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1404
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 601-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 օգոստոսի 2019 թվականի N 601-Ա

ԼԻԱՆԱ ԵՆՈՔՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ԵՎ ՕԺԱՆԴԱԿ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով,  35 հոդվածի առաջին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով, և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 26 կետի 2) ենթակետը և հաշվի առնելով Գորիս քաղաքի բնակչուհի Լիանա Ենոքյանի 2019 թվականի օգոստոսի 1-ի թիվ  2173 դիմումը

  1. Լիանա Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող Կոմիտաս փողոցի թիվ 26,2 հասցեի  20,0քմ բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքի գործառնական նշանակությունը փոխել հասարակական  կառուցապատման հողատարածքի:
  2. Լիանա Ենոքյանին սեփականության իրավունքով պատկանող Կոմիտաս փողոցի թիվ 26,2 հասցեի 36,9քմ օժանդակ շինության նպատակային նշանակությունը բնակելիից փոխել հասարակականի՝  հյուրատուն շահագործելու նպատակով:
  3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(600.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner