|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 օգոստոսի 2019 թվականի N 598-Ա |
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԷԴԻԿ ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՎՏՈՏՆԱԿ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ և 60/6-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 462 կետի ա/ ենթակետը, Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 89-Ա որոշման 1-ին կետի, հաշվի առնելով Գորիս քաղաքի բնակիչ Էդիկ Քարամյանի 2017թ. օգոստոսի 1-ի թիվ 1448 դիմումը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Սյունիքի փողոց թիվ 177/15 հասցեի Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամասերում գտնվող 19,84քմ հողամասը (վկ.N01082019-09-0035, ծածկագիր`09-003-0224-0020) հողատարածքը ավտոտնակ կառուցելու համար կառուցապատման իրավունքով հատկացնել Էդիկ Քարամյանին պայմանագրի կնքման օրվանից 10/տասը/ տարի ժամկետով, 1քմ տարեկան վարձավճար սահմանել 400դրամ:
- Սահմանել, որ Է. Քարամյանը պարտավոր է ավտոտնակի շին. մոնտաժային աշխատանքները սկսել համայնքապետարանի կողմից նախագծային փաստաթղթերը համաձայնեցնելուց, շինարարության թույլտվություն ստանալուց հետո և շինարարությունը սկսելուց առաջ 3 օրվա ընթացքում տեղեկացնել համայնքի ղեկավարին` համաձայն N5 ձևի:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(672.63 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|