Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 548
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 3
 

ՆԱԽԱԳԻԾ 3


Զեկ. ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի     20-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության  օրենքի     18-րդ հոդվածի     21-րդ կետով,  Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության  կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը  և համայնքի ղեկավարի պաշտոնակատարի առաջարկությունը

1.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 17 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 40,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու նպատակով՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:

2.Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Սյունիքի փողոցի 177 բնակելի շենքերի հարևանությամբ նախատեսել 100քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20քմ հողատարածք կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակներ կառուցելու նպատակով՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:

2.Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(860.69 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner