Այսօր: Հինգշաբթի, 18 Հուլիսի 2019թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 589
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշման նախագիծ N 01
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 01


Զեկ. ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ

«ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, 72-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» N1851-Ն որոշման

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող գույքը սեփականության իրավունքով անհատույց հանձնել «Հայջրկմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը՝ համաձայն հավելվածի:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ սահմանված կարգով կնքել սույն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում նշված գույքի նվիրատվության պայմանագիր և լուծել տվյալ գույքի հետ կապված պայմանագրերը:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի մայիսի 24-ի N 20-Ա որոշումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Նախագիծ կազմող ԳՈՌ ՏԻԳՐԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(28.50 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner